Եթե դուք բնակվում եք Նիդերլանդներում ընտանիքների կամ փախստականների համար նախատեսված կենտրոնում և ցանկանում եք կամավոր ետ վերադառնալ Հայաստան, ապա կարող եք դիմել ՛՛Կանաչ ճանապարհ՛՛-ի օգնությանը: ՛՛Կանաչ ճանապարհ՛՛-ը օգնում է հայ ընտանիքներին, որոնք ուզում են կամավոր ետ վերադառնալ, հետևյլաով՝
-
Բնակելի տարածք առավելագույնը՝ 12 ամիս ժամանակով, ներառյալ գազը, ջուրը և էլեկտրականությունը:
-
Յուրաքանչյուր ծնողի համար, առավելագույնը12 ամիս ժամանակով, առաջարկվում է մասնագիտական կրթություն Հայաստանում և/կամ էլ օգնություն աշխատանք գտնելու կամ էլ սեփական բիզնես սկսելու հարցերում:
-
Հայերեն լեզվի լրացուցիչ դասեր երեխաների համար՝ առավելագույնը 6 ամիս ժամանակով:
-
Օգնություն վերաինտեգրման համար 12 ամսով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հոգեկան–սոցիալական օգնություն:
Կանաչ Ճանապարհ Ֆիլմ
Մեր փաթեթները
Օգնությունը, որը Ամուր Ճանապարհը առաջարկում է հայ ընտանիքներին՝ Հայաստան վերադառնալիս, բաղկացած է բազային և հավելյալ փաթեթներից:.
Բազային փաթեթ
€1500 – * ապրանքների համար: (Գումարը կարելի է ինչպես Նիդերլանդներում, այնպես էլ Հայաստանում օգտագործել):
€300 – Կանխիկ Ամուր Ճանապարհի կողմից
€200 – Կանխիկ Սխիփոլում
€300 – կանխիկ Ամուր Ճանապարհի կողմից
€40 – կանխիկ Սխիփոլում
* Այս գումարով կարելի է ապրանքներ գնել, որոնք կնպաստեն Հայաստանում ընտանիքի վերաինտեգրմանը և եկամտի ձեռքբերմանը, որպեսզի ընտանիքը կարողանա կայունորեն իր կարիքները բավարարել:
Հավելյալ փաթեթ. Կանաչ Ճանապարհ
12 ամսով բնակելի տարածք Հայաստանում, ներառյալ գազը, ջուրը և էլեկտրականությունը:
12 ամսով օգնություն Հայաստանում՝ վերաինտեգրման համար:
Եթե անհրաժեշտ է, ապա մենք տրամադրում ենք նաև հոգեբանական-սոցիալական օգնություն:
Ստեղծարար ժողովուրդ
՛՛Հայոց պատմությունը շատ տաղանդ է ներդրել հայ ժողովրդի մեջ: Ստեղծելու ձգտումը դրանցից մեկն է: Հայերը արարող ժողովուրդ են: Ժողովուրդ լի էներգիայով՛՛: (Սիլվա Կապուտիկյան, գրող)’