Կանաչ Ճանապարհի հավելյալ օգնությունը՝ Ձեզ և ձեր ընտանիքին տրամադրում է նոր հնարավորություններ Հայաստանում հուսալի ապագա կերտելու համար:
Մենք օգնում ենք Ձեզ ետ վերադառնալու պրոցեսում.
Ծանոթանալ Դիակոնիայի հետ
Հայ ընտանիքները, որոնք բնակվում են Նիդերլանդների փախստականների կամ ընտանիքների համար նախատեսված կենտրոններում կարող են Կանաչ Ճանապարհից հավելյալ օգնություն ստանալ Հայաստան վերադառնալիս:
Վերադարձին նախապատրաստվելը
Ձեր ընտանիքի հետ միասին մենք կկազմենք պլան՝ Հայաստան վերադառնալու համար: Մենք կխոսենք, թե ինչպիսի վարձակալված տանն եք դուք ուզում բնակվել, ինչ ցանկություններ ունեք մասնագիտական կրթության, աշխատանք գտնելու և երեխաների դպրոցների հետ կապված:
Ծանոթանալ Դիակոնիայի հետ
Այդ խոսակցության ժամանակ հնարավոր է համացանցի միջոցով (սքայփով) կապնվել Դիակոնիայի հետ և հարցեր տալ:
Լրացուցիչ ուշադրություն երեխաների համար
Երեխաներին ետ վերադառնալու պրոցեսում ուղեկցելու համար՝ մենք կազմել ենք Ուղեցույց: Այս Ուղեցույցը երեխաներին օգնում է նախապատրաստվել՝ հրաժեշտ տալուն Նիդերլանդներում և նոր կյանք սկսելուն Հայաստանում: Մենք երեխաներին հնարավորություն ենք տալիս կես տարի լրացուցիչ Հայոց լեզվի դասերի հետևել, որպեսզի նրանք որքան հնարավոր է շուտ կարողանան այնպես հայերեն խոսել, ինչպես որ նրանց հասակակիցներն են խոսում: